Ճանապարհորդներն ամենից շատ ընկճախտի մեջ են հայտնվում համացանցի բացակայության պատճառով, հաղորդում է The Daily Telegraph-ը:
InterContinental Hotels Group-ի հետազոտությանը մասնակցել են 10 հազար զբոսաշրջիկներ, որոնց 40 %-ը հայտարարել է, որ իրենց ամենաշատը բարկացնում է առցանց-միացման բացակայությունը:
Զբոսաշրջիկների 26 %-ի համար սթրեսային գործոն է նաև վատ տրանսպորտը, իսկ հարցման մասնակիցների 24 %-ը հայտարարել է, որ իրենց խանգարում է չափից դուրս աղմկոտ բնակավայրը գործուղման ժամանակ:
Բացի այդ 61 %-ի կարծիքով՝ համացանցն ամենակարևորն է հյուրանոցային համարում, 17 %-ի համար ամենակարևորը հեռուստացույցն է, 5 %-ի համար՝ լոգասենյակը և 3 %-ի համար՝ սառնարանը:
Ճամփորդների 64 %-ը հաղորդել են, որ նախընտրում են հարազատների հետ կապ հաստատել համացանցով, այլ ոչ թե հեռախոսով:








































