Volkswagen ավտոկոնցեռնը ամերիկացի դիլերներին համաձայնել է վճարել ավելի քան 1.2 մլրդ դոլար՝ կապված դիզելային սկանդալի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք Volkswagen-ի դիլերների հետ այդ համաձայնագիրը համարում ենք շատ կարևոր քայլ՝ ԱՄՆ-ում մեր բաժնետերերի համար ամեն ինչ ճիշտ անելու մեր նպատակի շրջանակում։ Մեր դիլերները մեր գործընկերներն են, և մենք հարգում ենք նրանց հակվածությունը Volkswagen բրենդին»,- հայտարարել է ԱՄՆ-ում Volkswagen-ի ստորաբաժանման ղեկավարը։
Փաստաբանի կարծիքով, ով դատարանում ներկայացրել է ամերիկացի դիլերների շահերը, նման որոշումը թույլ կտա բարելավել նրանց հարաբերությունները կոնցեռնի հետ։







































