Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով սեպտեմբերին կմեկնի Իսրայել: Այս մասին հայտնել է իսրայելական MOSSAD հետախուզական կազմակերպությանը մոտ կանգնած DEBKA կայքը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դա հնարավոր է դարձել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո:
Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:







































