20.00-ի դրությամբ Պռոշյանի երկու տեղամասերն էլ փակվել են: Ընտրությունների ընթացքն ընդհանուր առմամբ խաղաղ էր 26/01 ընտրատեղամասում, դժգոհություն առայժմ չեն հայտնել: Նույն տեղամասում 1993 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկել են 1332-ը: Այս պահին երկու տեղամասերում էլ հաշվարկ է ընթանում։
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից:









































