Աֆղանստանում զինյալները ներխուժել են Քաբուլի Ամերիկյան համալսարան, շենքում սկսվել է փոխհրաձգություն, հայտնում է Reuters-ը: TOLO News հեռուստաալիքի տվյալներով՝ շենք ներխուժելուց առաջ զինյալները պայթյուն են իրականացրել:
Ինչպես իր Twitter-ում հայտնել է ֆոտոլրագրող Մասուդ Հոսեյնը՝ նա և մյուս մարդիկ արգելափակված են համալսարանի շենքում: «Օգնեցեք, մենք մնացել են Ամերիկյան համալսարանում, տեղի է ունենում պայթյուններով ուղեկցվող փոխհրաձգություն, հնարավոր է սրանք իմ վերջին թվիթներն են»,- գրել է Հոսեյնը:
CBS-ի տվյալներով՝ շենքում գտնվում են մի քանի ամերիկացի պրոֆեսորներ, և հնարավոր է հարյուրավոր ուսանողներ: Շատերին հաջողվել է փախչել վթարային ելքերով:









































