Պիրեոսի մետրոպոլիտ Սերաֆիմը հայտարարել է, որ եկեղեցի չի թողնի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր կիրակի օրը խանութների աշխատելու օգտին կքվեարկեն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Այժմ խորհրդարանում է մի վիճելի օրինագիծ, որը կիրակի օրերը թույլ կտա աշխատել ոչ մեծ և միջին խանութներին, որոնք զբաղեցնում են մինչև 250 ք/մ տարածք: Դեմ են դուրս եկել ոչ միայն մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները, այլև ձախ ընդդիմությունը, ինչպես նաև՝ եկեղեցու որոշ սպասավորներ:
«Կիրակին՝ որպես հանգստյան օր, չեղյալ հայտարարելուն ցանկանում է հասնել հրեական լոբբին»,- ասվում է Պիրեոսի մետրոպոլիտի հայտարարության մեջ:
Սերաֆիմը նաև ասել է, որ օրինագծին կողմ հանդես եկող «պատգամավորները կխզեն բոլոր հարաբերությունները Պիրեոսի կաթողիկոսարանի հետ և մետրոպոլիտարանի բոլոր տաճարներում կարգելվի նրանց ներկայությունը ցանկացած կրոնական արարողության ժամանակ, քանի որ նրանք խախտում են Աստծո օրենքը»: Նրա խոսքերով՝ շաբաթական 1 օր հանգիստը տրված է մարդու բնական պահանջներին համապատասխան: Այս մասին նշվում է Հին Կտակարանում:
«Այս օրենքը կարթնացնի Աստծո զայրույթը և մեր հայրենիքում շատ չարիքների պատճառ կդառնա»,- նշվում է նրա հայտարարությունում:









































