Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են մերձավորարևելյան կարգավորման խնդիրները: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, հայտնում է gazeta.ru-ն: Խոսակցությունը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ:
«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել մերձավորարևելյան կարգավորման խնդիրներով և տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի արդիական ասպեկտներով»,- ասված է հաղորդագրության մեջ:










































