Հայտնի իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն 5 օր հիվանդանոցում մնալուց հետո տուն է վերադարձել: Այս մասին հայտնել է անձամբ երգիչը՝ Twitter-ում տեղադրելով ավտոմեքենայի մոտ կանգնած իր լուսանկարը՝ անգլերեն ու իսպաներեն մակագրությամբ. «Ես տուն եմ գնում»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է հուլիսի 8-ին՝ թրոմբի հետևանքով թոքերում արյան շրջանառության խախտման պատճառով: Դոմինգոն այդ կապակցությամբ ասել է. «Շնորհիվ բժշկական օպերատիվ միջամտության ես դրանից ազատվեցի»:
Բժիշկների խորհրդով՝ նա հետաձգել է 5 համերգ մայրաքաղաքի Արքայական օպերային թատրոնում և 1 բարեգործական համերգ սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ իր ղեկավարությամբ:









































