Համացանցում հայտնվել է համայնապատկերային տեսանյութ, որում օգտատիրոջը հնարավորություն է տրվում նստել ռուսական բանտում և շփվել բանտարկյալների հետ: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում Amnesty International CZ անվան տակ:
Տեսանյությում հնարավոր է մանրամասն դիտել բանտախցի ներսը, որտեղ 3 բանտարկյալ կա: «Այստեղ այնքան էլ վատ չէ, իհարկե, եթե կա ծխախոտ,- խոսակցությունը սկսում է հեղինակություն Վասյան:- Վերջիվերջո այստեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, եթե ուզես»:
Վասիլին տարբեր խորհուրդներ է տալիս, իսկ նրա ընկերները խռպոտ ծիծաղում են և Վասիլիին խորհուրդ տալիս քնել:








































