Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը ժամանել է Անկարա՝ դիտարկելու համար Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին թուրքական իշխանությունները համարում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ։
Տեխնիկական պատվիրակությունը, որը բաղկացած է ԱՄՆ արդարադատության նախարարության մասնագետներից, հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի ՆԳՆ-ում ու արդարադատության նախարարությունում։
Ամերիկյան պատվիրակությունը ուսումնասիրելու է Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցության հարցը։
Ավելի վաղ ստամբուլյան դատարանը վճռել էր կալանքի տալ առնել Գյուլենին։









































