Մոշանի, Վիկտորիայի և Մելբուռնի համալսարանների գիտնականների խումբը վերարտադրել է Հին Եգիպտոսի թագուհի Մերիթամոն թագուհու դեմքը: Այդ նպատակի համար օգտագործել են 3D պրինտեր, հայտնում է newsyou.info-ն:
Հեղինակներից մեկը` Ջանեթ Դեյվին, պատմել է, որ գլխավոր և շատ բարդ առաջադրանքը եղել է Ռամզես II-ի դստեր տարիքի որոշումը: Միայն դրանից հետո տեխնիկ Հավան Միտչելը կարողացել է մշակել գանգի վիրտուալ մոդելը և տպել այն: Ամբողջ գործընթացը տևել է մոտ 140 ժամ:
Այնուհետև գործի է անցել քանդակագործ Ջենիֆեր Մանը: Նա վերականգնել է թագուհու դիմագծերը՝ հիմնվելով նրա մասին ունեցած տեղեկատվության վրա:









































