Գերմանիայի իշխանությունները քննում են ինքնուս բժշկի կլինիկայի մասին գործը, որտեղ բուժվելուց հետո մահացել են քաղցկեղով 70 հիվանդներ, հայտնում է WDR-ը:
Բժկական կենտրոնում բուժում են ընդունել հիվանդներ Գերմանիայից, Բելգիայից և Նիդեռլանդներից: Կուրսն արժեցել է 10 հազար եվրո: Կլինիկան բուժման համար օգտագործել է դեղամիջոցներ, որոնց ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա վատ է ուսումնասիրված:
WDR-ի տեղեկատվությամբ՝ մահվան անմիջական պատճառները դեռ չեն պարզել: Ենթադրվում է, որ հիվանդները կարող են մահացած լինել կամ քաղցկեղից, կամ չմշակված դեղամիջոցներով բուժելուց: Մի շարք հիվանդներ բուժման կուրսը անցնելուց հետո տառապել են ծանր հիվանդություններից, որոնց բնույթը հեռուստաալիքը չի ճշտում:
Հանգամանքների բացահայտման համար քննիչները պլանավորում են կատարել մահացածների մի քանի մարմինների էքսգումացիա և ուսումնասիրել մահվան պատճառները:







































