Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Բանակը՝ թիկունքից սահման և հակառակը

Անցնող շաբաթ համացանցում բավականին տարածում գտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը, որով մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ, գերազանցապես Հայաստանից, մեկնել էին ԼՂ և ծանոթացել առաջնագծում կատարվող աշխատանքներին, փոփոխություններին, ամրացումներին, որոնք կատարվում են ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղի կառավարության նախաձեռնությամբ բացված հատուկ հաշվեհամարի հանգանակությունների շնորհիվ: Մինչ այսօր հանգանակված մոտ չորսուկես միլիարդ դրամի կեսը ծախսված է, և, ըստ այցելած լրագրողների, փորձագետների, պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր, առաջնագծի ամրացման, զինվորների անվտանգության բարձրացման, պաշտպանական մակարդակի բարձրացման համար կատարվել են ահռելի գործեր թե՛ ինժեներական ամրությունների և թե՛ տեխնիկական հագեցածության տեսանկյունից:

Սա, իհարկե, լիովին ողջունելի է: Աշխատանքներն էլ շարունակվում են: Առավել ողջունելի հանգամանքներից մեկը այն է, որ արձանագրվում է նաև տեխնոլոգիական նորարարությունների կիրառում, այդ թվում, այսպես ասած, հայկական «ծագմամբ» նորարարությունների: Սա, իհարկե, չափազանց կարևոր հանգամանք է, որը, սակայն, հարկավոր է դիտարկել ավելի լայն կոնտեքստում:

14039965_10155198454118378_4037849647878256391_n

Հայկական բանակը պետք է լինի հայկական գիտատեխնիկական ներուժի հիմնական պատվիրատուն: Այն, որ մենք ունենք այդ ներուժը, կասկածի ենթակա չէ: Այն, որ մենք ունենք դրա կարիքն ունեցող բանակը, ևս ակնհայտ է: Եվ, դժբախտաբար, ակնհայտ է նաև, որ մենք ունեցել ենք այդ հարցում ճակատագրական խզում, որը նաև ինչ-որ իմաստով պատճառ է ապրիլյան պատերազմի ընթացքում ունեցած մի շարք խնդիրների, որոնք լուծվել են ըստ էության զինվորների անձնազոհության, սխրանքի գնով, շատ դեպքերում՝ կյանքի գնով:

Ինչն է եղել այս խզման պատճառը՝ պաշտոնյաների հանցավոր անտարբերությո՞ւնը, անփութությո՞ւնը, ոչ կոմպետենտությո՞ւնը, կոռուպցիա՞ն, թե՞ պարզապես այլ երկրի գործակալ լինելու հանգամանքները, երբ հետևողականորեն արգելակվել է բանակ-գիտություն կենսական անհրաժեշտություն հանդիսացող կապը: Այս հարցերը պետք է պատասխան ստանան, անպայմանորեն, որպեսզի դրանք չկրկնվեն ու չշարունակվեն:

Սակայն մի բան հստակ է՝ բանակ-գիտություն, բանակ-տեխնոլոգիական ոլորտ հաղորդակցությունը պետք է շատ արագ հաստատվի և հնարավորինս ընդգրկուն ծավալներով: Եվ այստեղ միայն պաշտպանական խնդիր չէ, որ լուծվելու է դրանով: Լինելով գիտատեխնիկական տեխնոլոգիական ոլորտի հիմնական պատվիրատուն՝ բանակը, ըստ էության լուծելով իր պաշտպանական խնդիրները, միաժամանակ գիտատեխնիկական տեխնոլոգիական ոլորտին տալիս է հնարավորություն լուծելու նաև տնտեսական զարգացման խնդիրներ: Պետական փողերը անարդյունավետ ծախսերի ուղղությամբ մսխվելու փոխարեն՝ կգնան գիտատեխնոլոգիական ոլորտ, որտեղ կվերածվեն ռազմական արդյունքի՝ մի կողմից նպաստելով հայկական պաշտպանական համակարգի ինքնաբավությանը և, ըստ այդմ, պետական ինքնիշխանության բարձրացմանը, իսկ մյուս կողմից՝ գիտատեխնոլոգիական ոլորտի համար դառնալով տնտեսական շահույթի աղբյուր, որն էլ երկրի ներքին կյանքում կտա արդեն տնտեսության մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Եվ այս հարցում մենք նույնիսկ հեծանիվ չենք հայտնագործում, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ էր հայաստանյան հասարակությանը տպավորել Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի հայտնի ելույթն ուկրաինական համաժողովում, որտեղ նա ներկայացնելով Իսրայել պետության կայացման ճանապարհը՝ շատ համարժեք և նման հայկական պետականության անցնող ուղուն, խոսել էր նաև այն մասին, թե ինչպես բանակը դարձնելով գիտության հիմնական պատվիրատուներից՝ խթանվեց գիտության ոչ միայն ռազմարդյունաբերական, այլև ընդգրկուն պոտենցիալի աճ, որն սկսեց արտահայտվել արդեն այլ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն:

Այսինքն՝ մենք անգամ պատմական օրինակն ունենք և մնում է ունենանք ներկայի կամքը: Սա, իհարկե, ամենադժվարն է, ինչպես ցույց է տալիս Հայաստանի անցած քսանհինգ տարիների ճանապարհը: Սակայն մյուս կողմից՝ սա այն է, ինչի բացակայության հարցում չի կարող լինել ոչ մի արդարացում և պատճառաբանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում