Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկի բնակիչը փորձել է վերջ տալ կյանքին սիրելի թութակի սատկելու պատճառով, հաղորդում է YK-news.kz со-ն:
Առկա տեղեկությունների համաձայն՝ 41-ամյա տղամարդը կտրել է ձախ ձեռքի երակները: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հոսպիտալացրել է վերջինիս և առաջին օգնություն ցուցաբերել:
Իրավապահ մարմինների հետ զրույցում նա բացատրել է իր արարքի պատճառները: Թե հատկապես երբ է սատկել տղամարդու (որի անունը չի հրապարակվում) թութակը՝ հայտնի չէ:
Ինչպես պարզվել է, ինքնասպանության փորձը կատարելիս տղամարդը հարբած է եղել:










































