Անլար հեռահաղորդակցական թվային արտադրանքների դիզայնով ու արտադրությամբ զբաղվող Qualcomm ամերիկյան ընկերությունը տեսանյութով փորձել է ցույց տալ, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց բջջային հեռախոսի:
Այդ դեպքում ստիպված կլինեինք շարունակ դիմել փոստատարի կամ «թռչունների» օգնությանը (ակնարկվում է Twitter-ի մասին): Բջջային խաղերի բացակայության դեպքում էլ կլինեին իրական խաղեր՝ մարդկանց գլխին տեղացող գնդակների հարվածներով և այլն
Տեսանյութը նշանավորում է բջջայինի դերը ժամանկակից մարդու առօրյայում:








































