Կարիբյան ծովում՝ Պուերտո Ռիկոյի ափերի մոտ, վառված լաստանավի բոլոր ուղևորներին տարհանել են: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ ափային պահակության Twitter-ում:
«Բոլոր ուղևորները հաջողությամբ էվակուացվել են, փրկարարները շարունակում են օգնել անձնակազմի 26 անդամների տարհանմանը»,- ասված է հաղորդագրության տեքստում:
Նշվում է, որ որոշ ուղևորների ափ են հասցրել պատգարակներով, որոնց տեղում բժշկական օգնություն են ցույց տվել, հայտնում է Associated Press-ը:









































