Մոնրեալում Պոլիտեխնիկական դպրոցի, Մոնրեալի համալսարանի և Կանադայում Մակգիլի համալսարանի հետազոտողները ստեղծել են նանոկիբորգներ, որոնք կարող են դեղը հասցնել քաղցկեղային ուռուցքների մեջ: Նորույթը նման այլ մշակումներից տարբերվում է նրանով, որ բաղադրիչները կարող են ճշգրիտ թիրախավորել չարորակ բջիջները: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Nanotechnology ամսագրում:
Նանոկիբորգները շոշափուկներով բակտերիաներ են, որոնք ներսում դեղամիջոցներ են կրում: Բակտերիաներն ունեն մագնիսական նանոմասնիկների շղթա, որը կողմնացույցի դեր է խաղում, նաև տվիչ, որը հետևում է թթվածնի կոնցենտրացիային: Այդպիսով, նանոկիբորգները գտնում են ուռուցքը, հետո գրոհում դեղամիջոցներով:
Մարդու օրգանիզմ կներարկվի ընդհանուր մոտ 100 մլն այդպիսի բաղադրիչ:










































