Monday, 22 06 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում

Պուտինի թուրքական բերկրանքը. Project Syndicate, ԱՄՆ

Վախեցե՛ք նվեր բերող ցարերից։ Դա լավ խորհուրդ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը փորձում է կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մերձեցումը՝ որպես լծակ Արևմուտքի հետ իր հարաբերություններում։

Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ Էրդողանի օգոստոսյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը, առաջին հայացքից, դարձվել է երկու երկրների հաշտեցմանը՝ Սիրիայի հետ սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված անցած տարվա պատմությունից հետո։

Սակայն Կրեմլը, կարծես թե, դիտարկում է այդ այցը որպես հնարավորություն՝ համոզելու Էրդողանին «շրջվելու դեպի արևելք» և մտնելու Ռուսաստանի, ՉԻնաստանի և Միջին Ասիայի երկրների կողմից ստեղծված ավտոկրատ ռեժիմների ինքնատիպ եղբայրություն։ Հարցն այն է, թե Էրդողանն իսկապե՞ս մտադիր է ընդունել այդ առաջարկը։

Էրդողանը, իհարկե, Պուտինի հետ ցուցադրական շոու սարքեց՝ խոստանալով նրան բարեկամություն և համագործակցություն։ Դրանով իսկ նա իր արևմտյան դաշնակիցներին (նրանք քննադատեցին Էրդողանին հեղաշրջման փորձին հաջորդած հազարավոր ենթադրյալ թշնամիների, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողների ձերբակալությունների համար) հղեց հզոր ազդանշան՝ «Դուք ինձ հարկավոր չեք»։ Պուտինը, հակառակը, առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, որը հեղաշրջման փորձից հետո կոչ արեց աջակցել Էրդողանի կառավորությանը, ինչով էլ հավանաբար բացատրվում է այն փաստը, որ Ռուսաստանը դարձել է առաջին վայրը, ուր Էրդողանն ուղևորվել է այն բանից հետո, երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է։

Բացառված չէ, իհարկե, որ Էրդողանը պարզապես օգտվել է իդեալական շանսից՝ ամրապնդելու Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, քանի որ ոչ մեկի շահերից չէր բխում իրավիճակը, երբ Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց կոկորդ էին բռնել։

Զարմանալի կլիներ, եթե Էրդողանը ցանկություն չունենար ստիպելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նյարդայնանալ։ Եվ դա նրան հաջողվեց։ Առնվազն ԵՄ-ն կարիք ունի, որպեսզի Թուրքիան, մարտին կնքված համաձայնագրին համապատասխան, շարունակի զսպել փախստականների հոսքը Թուրքիայի և ԵՄ-ի սահմաններին։ Ցանկացած նշան առ այն, որ Էրդողանը կարող է երես թեքել Եվրոպայից, դրա հետ կապված լուրջ անհագստություն է առաջացնում։

Սակայն Պուտինի հետ Էրդողանի նոր մերձեցման հետևում կարող է ավելին թաքնված լինել։ Եթե նա իսկապես ցանկանում է Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացում՝ ի վնաս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ կապերի, ինչպես հաստատում են որոշ փորձագետներ, դա կարող է տանել հիմնարար աշխարհաքաղաքական վերախմբավորման։ Սակայն դա քիչ հավանական է թվում։

Կրեմլը չափազանց հետաքրքրված է Թուրքիայի հարաբերությունները նրա արևմտյան գործընկերների հետ փչացնելով։ Պուտինը բարձրաձայն հայտնում է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը իր անհամաձայնության մասին՝ հատկապես Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում դաշինքի դերի հետ կապված։ Եթե հիշենք, թե որքան քիչ են Պուտինին մտահոգում մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը առնչվող խնդիրները, նա պետք է տեսներ ՆԱՏՕ-ին թուլացնելու եզակի շանս նրանում, երբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի առաջնորդները սկսեցին խոյահարել Էրդողանին հեղաշրջման փորձից հետո նրա իրականացրած ռեյդերի համար։

Այլ պատճառ, թե ինչու է Ռուսաստանը պատրաստ բարեկամության ձեռք մեկնել Թուրքիային, Սիրիայում հակամարտության շարունակությունն է, որտեղ Կրեմլը կատարել է զինված ներխուժում՝ փրկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը։ Պուտինին Սիրիայում հաղթանակ է պետք և ելքի ուղի։ Դրա համար նրան պետք է իր ճամբար ներգրավել Էրդողանին, որը զենք է մտակարարում և աջակցություն ցուցաբերում սուննի ապստամբներին, որոնց նկատմամբ որս են իրականացնում ռուսական ռազմաօդային ուժերը։

Սակայն Թուրքիայի համար փաստարկները հօգուտ արևելյան շրջադարձի հնչում են անհամեմատ թույլ։ Այո, Թուրքիային պետք են ռուս զբոսաշրջիկները՝ ամրապնդելու համար դժվարություններ վերապրող տնտեսությունը։ Սակայն ինչպիսի տնտեսական շահեր էլ շնորհի Ռուսաստանը, դրանք բոլորը մշուշվում են ԵՄ-ի հետ համագործակցության շահերի առջև։ ԵՄ-ն Թուրքիայի համար չափազանց կարևոր առևտրային և գործարար գործընկեր է, որն անփոխարինելի դեր է խաղում երկրի արդիականացման խթանման գործում։ Հավելեք դրան Պուտինի վարկանիշը՝ որպես գործընկերոջ, որը վստահության արժանի չէ, և պարզ կլինի, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումից բոլոր շահերին՝ Էրդողանը չի կարող իրեն թույլ տակ կապերի խզում Արևմուտքի երկրների հետ։

Ելքը Պուտինի ուղեծիր Էրդողանի համար կդառնա ռազմավարական սխալ, սակայն շատ առաջնորդներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ռազմավարական սխալներ են անում։ Հենց այդ պատճառով էլ կարևոր նշանակություն ունեն առաջիկա մի քանի ամիսները, երբ Թուրքիան ու ԵՄ-ն կանցնեն վիճելի հարցերի քննարկման։

Հեղաշրջման փորձից հետո Էրդողանի իրականացրած ռեյդերը Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության միակ պատճառը չեն։ Թուրքիան պնդում է, որ Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, որը խոստացվել է ԵՄ երկրների կառավարությունների կողմից հունվարին, պետք է սահմանվի այս տարի։ Սակայն դա կարող է տեղի չունենալ, քանի որ Թուրքիան դեռևս չի կատարել նախկինում համաձայնեցված պայմանները, օրինակ, չի անցկացրել երկրի հակաահաբեկչական օրենսդրության վերանայում։ Եվ նման ելքը էլ ավելի հավանական դարձավ երկրում հեղաշրջման փորձից հետո։ Արդյունքում՝ մարտին ստորագրված միգրացիայի մասին համաձայնագիրը կախվել է մազից։

Ելքի ուղիների որոնման համար շտապ անհրաժեշտ է կայուն երկխոսություն ԵՄ-ի և Թուրքիայի միջև։

Պուտինի հետ իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով կիրառելն Էրդողանին թույլ տալու փոխարեն՝ Արևմուտքը պետք է դատապարտի նրա արագացած սահքը դեպի ավտոկրատ կառավարում։ Նրանք պետք է բացատրեն Էրդողանին, որ նրա ներկայիս կուրսը կհեռացնի երկիրը ԵՄ անդամակցության հեռանկարից և կարող է զրկել Թուրքիայի տնտեսական կապերից, որոնցից նա կախված է։

Էրդողանի համար եկել է վճռական ընտրության ժամանակը։ Կա՛մ նա կհաստատի ԵՄ-ի հետ սերտ գործընկերության հարցում երկրի պատրաստակամությունը, որը կտանի Թուրքիան ծաղկման, կա՛մ նա կշարունակի հրել երկիրը բռնապետությամբ ու մեկուսացմամբ ապագա։ Այդ դեպքում նա երբեմն Կրեմլից կստանա սփոփիչ հեռախոսազանգեր, բայց ոչ ավելին։

Ոչ այնքան հարուստ ընտրություն։ Հանուն Թուրքրայի քաղաքացիների ապագայի՝ կարելի է միայն հուսալ, որ Էրդողանը դա հասկանում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում