ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը նախկինի պես ժողովրդականությամբ առաջ է իր հանրապետական մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից։ Ինչպես ցույց են տալիս Reuters-ի և Ipsos ընկերության կողմից անցկացված հարցումները, տարբերությունը կազմում 6 տոկոս։
Նախորդ հարցման համեմատ, որն անցկացվել էր օգոստոսի 9-ին, տարբերությունը կրճատվել է 1 տոկոսով։
Հարցվողների շարքում, ովքեր մտադրություն են հայտնել մասնակցելու ընտրություններին, Քլինթոնը հավաքել է 41 տոկոսի աջակցությունը՝ մեկ շաբաթ առաջվա 42 տոկոսի փոխարեն, 35 տոկոսը մտադիր է քվեարկել Թրամփի համար, ինչպես նախորդ հարցմանը։







































