TASS-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից 50 միլիոն դոլար է տրամադրել Յեմենում և աֆրիկյան հինգ երկրներում հումանիտար գործողությունները ֆինանսավորելու համար:
Համապատասխան որոշումն ընդունել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ’Բրայենը: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը, «միջոցները թույլ կտան կենսական անհրաժեշտ օգնություն հատկացնել մարդասիրական օգնության կարիք ունեցող երկու միլիոն մարդու, այդ թվում 200 հազար փախստականի, 665 հազար ներքին տեղահանվածների, 170 հազար տուն վերադարձողների և 530 հազար փախստական ընդունող բնակիչների»:









































