Պանամայի ջրանցքի ընդլայնման աշխատանքները կավարտվեն 2015-ի ապրիլին՝ հայտարարել է վերակառուցումն իրականացնող ընկերությունների խումբը: Այս մաասին հայտնում է RIA Novosti-ն;
Շինարարների տվյալներով՝ 2014-ի դեկտեմբերին կավարտվեն ջրանցքի ատլանտյան հատվածի աշխատանքները, իսկ 4 ամիս անց՝ խաղաղօվկիանոսյան:
Պանամայի ջրանցքի ընդլայնման աշխատանքները սկսվել էին 2007 թվականին: Նախագիծը գնահատվում է 5.3 միլիարդ դոլար:
Փորձագետները նշում են, որ վերակառուցման արդյունքում Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան օկիանոս այդ ջրային ուղու թողունակությունը կրկնակի կմեծանա ՝ տարեկան 300 մլն տոննայից հասնելով 600 մլն տոննայի:







































