43-ամյա երգչուհի Մրայա Քերիին հոսպիտալացրել են հենց նկարահանման հրապարակից, որտեղ տեղի էին ունենում նրա նոր տեսահոլովակի նկարահանումները: Այս մասին հաղորդում է 7days-ը:
Beautiful երգի ռեմիքսած տարբերակի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Մրայայի հետ պատահար էր տեղի ունեցել։ Նա ընկել է, և «դուրս էր գցել» ուսը: Այն ուղղելու համար աստղին հոսպիտալացրել էին Նյու Յորքի հիվանդանոցի վիրահատական բաժանմունք:
Մրայայի ամուսինը՝ Նիք Քենոնը, լրագրողներին ասել է, որ իր կինն «իսկական մարտիկ է»:
Իսկ Մրայան ինքը, Twitter-ում տեղադրելով հիվանդասենյակում արված լուսանկարը, մակագրել է. «Ուսս դուրս է ընկել Jeezy-ի հետ նկարահանումների ժամանակ: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում սպորտային ուսագոտին կլինի իմ նորաձև աքսեսուարը»:











































