Ինդիանա նահանգում քոլեջի պրոֆեսորը հայտնաբերել է բացառիկ տեսագրություն, որում հաշմանդամի սայլակին գամված է ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Պրոֆեսոր Ռեյ Բեգովիչը ժապավենը հայտնաբերել է Քոլեջ Պարկ քաղաքի ազգային արխիվներում աշխատելիս: 8 վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է Ռուզվելտի այցը Փերլ Հարբոր ծովածոց՝ 1944 թվականին: Նրան տանում են սայլակով, սակայն դա պարզորոշ չի երևում, քանի որ նավաստիները փակում են նրան:
1921 թվականին՝ 39 տարեկանում, Ռուզվելտը հիվանդացել է պոլիոմելիտով և այդ ժամանակվանից գամված է եղել հաշմանդամի սայլակին: Լինելով ԱՄՆ նախագահ՝ Ռուզվելտին սայլակով չեն ցուցադրել:









































