Տեխասի Դայս ավիաբազայի օդաչուները 2013-ի հունիսի 19-ին համաշխարհային ռեկորդ են սահմանել ռազմական C-130J Super Hercules ինքնաթիռների խմբակային թռիչքի կապակցությամբ: Այդ օրը միաժամանակ 20 ինքնաթիռ է օդ բարձրացել Դայս ավիաբազայից: Այդ ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 2426 մարտիկների և ավելի քան 140 տոննա տարբեր սարքավորումներ:
Ինքնաթիռների խմբակային թռիչքն իրականացվել է JOAX ուսումնավարժությունների ժամանակ:
Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալների՝ տրանսպորտային միջոցներն իրականացրել են իրենց առաջ դրված խնդիրը՝ զինվորներին ու բեռները կոնկրետ նշված վայրեր հասցնելով:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ խմբակային թռիչքների մյուս ռեկորդը նույնպես պատկանում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին: 2006-ի դեկտեմբերի 21-ին Հարավային Կարոլինայի Չարլսթոն ավիաբազայից թռել են 20 ուղևորատար C-17 Globemaster III ինքնաթիռներ:








































