Samsung Galaxy S4-ի՝ Իսլանդիայում թողարկված գովազդը երևի թե ամենատարօրինակ հակագովազդն է՝ ուղղված Apple ընկերության դեմ: Այս մասին գրում է adme.ru-ն:
Խնձորի վրա ծիծաղում են շատ տեխնոլոգիական ընկերություններ՝ Microsoft-ը մատնանշում է iPad պլանշետի սահմանափակ հնարավորությունները, Nokia-ն iPhone-ից օգտվողներին զոմբի է համարում:
Samsung-ն, իր հերթին, շեշտը միշտ դրել է Galaxy S4-ի տեխնիկական բնութագրիչների վրա: Նոր գովազդում դա չկա, ու ընդհանրապես դժվար է հասկանալ, թե որոշ դրվագներում ինչի մասին է խոսքը:
Միայն հնարավոր է ասել, որ տեսահոլովակը կոչվում է Sími sem skilur þig, ինչը իսլանդերենից թարգմանաբար նշանակում է՝ «հեռախոս, որը ձեզ հասկանում է»:









































