Շաբաթ օրը՝ օգոստոսի 6-ին, Չինաստանում ավարտվել է բջջային կապի առաջին ազգային արբանյակի բարեհաջող արձակումը: Այս մասին տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը:
Tiantong-01 արբանյակը արձակվել է չինական Սիչան տիեզերակայանից: Արբանյակը տիեզերք ուղարկելու համար օգտագործվել է Long March-3b հրթիռակիրը:
Նշվում է, որ չինական արտադրության առաջին արբանյակը կդառնա Չինաստանի տեղեկատվական ենթակառուցվածքի առանցքային մասը, հետագայում կարձակվեն ևս մի քանի արբանյակներ:







































