Լեդի Գագան վերջապես վերադարձել է աշխարհիկ կյանքին և դադարել է սգալ բոյֆրենդից բաժանվելուց հետո, հայտնում է newsyou.info-ն:
Երեկ Նյու Յորքում երգչուհուն լուսանկարել են պապարացիները: Գագան հաճելիորեն զարմացրել է: Նրա հագին եղել է վանդակավոր շալվար և փոքրիկ սև տոպ՝ կրծկալի փոխարեն: Նա կրկին հագել է իր սիրելի բարձրակրունկները, չնայած բժիշկները նրան արգելել են այդ անել: Նա եղել է առանց դիմահարդարման, միայն կրել է թափանցիկ ապակիներով ակնոցներ:










































