Իսպանիայի իրավապահները ուրբաթ օրը Բարսելոնում ձերբակալել են «Վարդագույն հովազ»-ի ենթադրյալ անդամներին այն բանից հետո, երբ խումբը փորձել է կողոպտել ոսկերչական խանութը Բարսելոնի փողոցներից մեկում: Բոլոր 5 կասկածյալներն ունեն սերբական ծագում: Ոստիկանների խոսքերով՝ հանցագործներին պահանջվել է մեկ րոպեից պակաս՝ մոտ 443 հազար դոլարի ոսկերչական իրեր գողանալու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Ձերբակալությունը կատարվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի իրավապահներն այդ մասին տեղեկացրել են իրեն իսպանացի գործընկերներին և հայտնել հանցագործ խմբավորման անդամներից մեկի Բելգրադից Բարսելոն մեկնելու մասին::
Ինտերպոլի տվյալներով՝ «Վարդագույն հովազ» խմբավորումը 1999-2015 թվականների ընթացքում կատարել է 380 զինված կողոպուտ՝ հափշտակելով մոտ 370 միլիոն դոլար:







































