BP, BG Group, Eni և Royal Dutch Shell նավթային հսկաները հայտարարել են երկրում հակամարտության սրման ֆոնին իրենց աշխատակիցներին Եգիպտոսից դուրս բերելու մասին:
Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այդ միջոցառումները չեն հանգեցնի Եգիպտոսի իրենց ձեռնարկություններում արդյունաբերության նվազեցման:Այս մասին հայտնում է Vesti-ն:
Անցած տարվա տվյալներով՝ Եգիպտոսում նավթի արդյունաբերության միջին ծավալը կազմել է օրական 728 հազար բարել, իսկ գազի արդյունահանման ընդհանուր ծավալը ՝ 60.9 մլրդ խորանարդ մետր:









































