Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հարավում գտնվող Նավթաչալայի շրջանում տեղի է ունեցել ավտոմոբիլային գործարանի հիմնարկեքի արարողությունը։
Իրանա-ադրբեջանական համատեղ ձեռնարկությունը կառուցվում է Նավթաչալայի արդյունաբերական թաղամասում։ Նախագիծն իրականացնում են ադրբեջանական Azeurocar ընկերությունն ու իրանական Iran Khodro ավտոմեքենաներ արտադրողների հետ։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն ու Իրանի առևտրի ու արդյունաբերության հարցերով նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն։
Նախատեսվում է, որ ձեռնարկությունում կարտադրվի Dena, Rana, Soren և Samand մակնիշի 10.000 ավտոմեքենա։ Գործարանում աշխատելու է մոտ 300 մարդ։ Ներդրումների ծավալը կազմելու է 22.5 միլիոն մանաթ (1 դոլարը հավասար է 1.5 մանաթի)։
Մուսթաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանում Իրանի ներդրումները հասել են 2.65 միլիարդ մանաթի, և որ երկրում գործում է իրանական կապիտալով 450 ընկերություն։








































