Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաջորդ շաբաթ փորձագիտական պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա։
Դա կապված է Փենսիլվանիա նահանգում ապրող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հետ, որին Թուրքիայի իշխանությունները համարում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ։
Ամերիկյան պատվիրակությունը Թուրքիայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրքական կողմի հետ։ Միևնույն ժամանակ Գյուլենի արտահանձնման համար ԱՄՆ-ից Թուրքիա է մեկնելու արդարադատության նախարարության պատվիրակություն։









































