Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ես ֆեմինստ եմ, բայց դա չի նշանակում, որ բոլոր տղամարդկանց պետք է սպանել. գերմանացի կինոռեժիսոր (տեսանյութ)

«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում այսօր կցուցադրվի Մարգարետե ֆոն Թրոթայի «Հաննաարդենտ» ֆիլմը: 61-ամյա գերմանացի կինոռեժիսորը Հայաստանում է: Նա խաղացել է շուրջ 30 ֆիլմերում և նկարել մոտ 25 ֆիլմ: Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորը նշեց, որ 60-70-ականներին Գերմանիայում իրենք նոր կինոգործիչների երիտասարդ սերունդն էին համարվում, մինչդեռ հիմա ամենատարեցն են:«Բայց դեմքիս չնայեք, դա չի նշանակում, որ ներքուստ տարեց ենք»,- ասաց Մարգարեթե ֆոն Թրոթան, ով հատկապես տպավորված է «Ոսկե Ծիրան» փառատոնի բացմամբ, որը նրան հիշեցրել է իր մուտքը կինո:

Նա նշեց, որ իր հաջորդ ֆիլմը կապված է լինելու անձնական պատմության հետ և լինելու է երկու քույրերի մասին. «Ես չեմ ուզում դառնալ ռեժիսոր, որը միայն պատմական ֆիլմեր է նկարում: Ես ուզում եմ նկարել ֆիլմ, որտեղ ցույց կտամ, որ կինը ուժեղ է»,- ասաց ռեժիսորը՝ հավելելով, որ նախկինում էլ այդպիսի ֆիլմեր նկարահանել է:

Մարգարեթե ֆոն Թրոթան ասաց, որ ինքը ֆեմինիստ է, բայց դա չի նշանակում, որ տղամարդկանց պետք է սպանել:

Նա անդրադարձավ նաև կինոկրթությանը՝ նշելով, որ ինքը որևէ տեղ չի սովորել, որովհետև այն ժամանակ շատ աղքատ է եղել: Նշեց, որ իր աշխատանքում կարևոր գործոն է եղել շատ ֆիլմեր դիտելը: «Պետք է սովորել աշխատելով»,- ասաց նա հավելելով, որ դա է եղել դերասան, ապա նոր ռեժիսոր դառնալու պատճառը: «60-ականներին ես նոր ալիքով ոգեշնչված էի, բայց այն ժամանակ Գերմանիայում անհնար էր պատկերացնել, որ կինը կարող է ֆիլմ նկարել։ Դրա համար նախ դերասանի դպրոցն անցա, բայց ցանկությունն ի սկզբանե ռեժիսոր դառնալն էր, դերասանուհի լինելը միջոց էր ռեժիսոր դառնալու»,– ասաց նա:

80-ականներին, երբ ռեժիսորը սկսել է իր առաջին ֆիլմերը նկարել, դրանից հետո մեկ անգամ է նկարահանվել՝ Զանուսի «Կապտամորուսը» ֆիլմում։

Նրա ֆիլմերից են Կատարինա Բլումի «Անարգված պատիվը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ», Վախ և սեր», «Վերադարձ», Քույրը», «Սիրո համար երբեք» և այլն:

Անդրադառնալով Կատարինա Բլումի «Անարգված պատիվը» ֆիլմին՝ նա նշեց, որ Բլումի ժամանակներն անցել են, դրանք հատուկ բուլվարային ժամանակներ էին և այդ ամսագրի լրագրողին հաստատ կսպանեին։ «Բայց դա չի նշանակում որ բոլոր լրագրողները վատն են, և նրանց պետք է սպանել, բայց բոլոր կինոքննադատներին ես հաստատ կսպանեի»,-կատակեց ռեժիսորը: Նա նշեց, որ կինոն սկսվում է հենց առաջին կադրից: Հենց առաջին կադրն է ճանապարհ գցում ֆիլմի համար, դրա համար, նրա խոսքով, երբեք չի կարելի ֆիլմ դիտելու ուշացած գնալ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում