Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ռեստորանը, որտեղ մատուցում են բացառապես 3D պրինտերով տպված ուտելիքներ: Ռեստորանը կոչվում է Food Ink: Այդ մասին հայտնում է ukrainian.voanews.com-ը:
Նախագծի գաղափարը պատկանում է հոլանդական byFlow ընկերությանը, որը թողարկում է 3D պրինտերներ:
Սակայն այդպիսի ռեստորան այցելելը էժան չի լինի. մեկ մարդու համար 250 ֆունտ ստեռլինգ: Գինը ներառում է մոլեկուլյար խոհանոցի ինը ճաշատեսակ:
«3D պրինտերով տպված մեր ընթրիքը հանրային քննարկումների խթան կդառնա այն մասին, թե ժամանակակից տեխնոլոգիաները սրընթաց փոխում այն, թե ինչպես ենք մենք ուտում, ստեղծում, կիսվում և ապրում»,- գրված է Food inc.-ի պաշտոնական կայքում:










































