Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում՝ Ֆաթիհ թաղամասում, ուղևորատար ավտոբուսը, կորցնելով կառավարումը, բախվել է պատմական շինության:
Ինչպես հաղորդում է Sabah թերթը, պատահարի հետևանքով վիրավորվել է 20 մարդ: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Ուղևորների խոսքերով՝ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը քնել է ղեկին:
Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն:







































