Pokemon GO խաղում բոլոր պոկեմոններին որսալու համար Նյու Յորքի բնակիչ Նիք Ջոնսոնը ուղևորություն է կատարել ողջ աշխարհով։ Ուղևորության ընթացքում նրան հաջողվել է հավաքել գրպանի բոլոր հրեշներին (հավելվածում կա 145 պոկեմոն, սակայն Հյուսիսային Կորեայի խաղացողների համար հասանելի են միայն 142-ը)։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Վերջին պոկեմոնը Ջոնսոնի հավաքածուում եղել է Կանգասհանը։ Նրան բռնելու համար տղամարդը ուղևորվել է Սիդնեյ, քանի որ այն հասանելի է միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։







































