Թուրքական TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն չի ցանկանում թեմայի մեջ մտնել և հասկանալ, թե ինչու է Թուրքիան պայքարում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ:
Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է ԵՄ-ին բացատրել, թե իր համար ինչ վտանգ է ներկայացնում Գյուլենի շարժումը, սակայն՝ ապարդյուն. «ԵՄ-ն կարծում է, որ կարող է ամեն կերպ քննադատել Թուրքիային, իսկ Անկարայի բոլոր պատասխաններն ընկալում է որպես վերջնագիր»:








































