«Սերժ Սարգսյանն իրականությունից լրջորեն կտրված է» . «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով նախագահի վերջին ելույթին:
«Իրեն թվում է, թե իրականում ոստիկանությունը սառնասիրտ է գործել, դե մոռացեք, անցնի՝ կգնա… Ես լրացուցիչ անգամ համոզվում եմ, որ ինքն ու իր վարչախումբը խորութայամբ չի ընկալում այն խնդիրները, որոնցում հայտնվել է ՀՀ-ն՝ ներքին և արտաքին մարտահրավերների առումով: Իշխանությունը հակված չէ բացահայտել լրագրողների դեմ հանցագործությունները»:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունն այժմ ոստիկանության թվակազմը մեծացնելու, ցուցարարներին ահաբեկելու, խոշտանգելու դասերն է սերտում:










































