Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է երկրում զինված հեղաշրջման փորձից հետո 58 611 մարդու աշխատանքից հեռացվելու և 3 499-ի աշխատանքից ազատվելու մասին: Այս մասին նա ասել է երեքշաբթի CNN Turk հեռուստաալիքի եթերում:
«Հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 58 611 մարդ հեռացվել է աշխատանքից, 3 499-ը՝ ազատվել»,- ասել է Յըլդըրըմը:










































