Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական հեռուստատեսության առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագիրը դրականորեն է ազդել Իրանի տնտեսության վրա.
«Իրանը համաձայնագրի կնքումից առաջ գտնվել է պատժամիջոցների ծանր ճնշման ներքո, և իրավիճակը օրեցօր վատթարացել է։
Մենք խնդիրներ ունեինք համաշխարհային շուկայում նավթի վաճառքի հետ, լուրջ դժվարություններ են դիտարկվել ավտոմեքենաների արդյունաբերությունում, նավթաքիմիական արդյունաբերությունում, մյուս ոլորտներում։
Ներկայումս իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Բնականաբար, կան որոշակի հավակնություններ հակառակ կողմին, սակայն ընդհանոր առմամբ սկսվել է միջուկային գործարքի իրագործման մեկնարկը»։









































