Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչները թունավոր նյութեր պարունակող արկեր են պայթեցրել, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քաղաքի աշխարհազորայինների ներկայացուցչին:
«Ահաբեկիչները կիրառել են զենք, որը պարունակել է շնչահեղձություն առաձացնող և նյարդային համակարգը թուլացնող նյութեր: Շնչահեղձ է եղել հինգ մարդ»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բաբ էլ-Ֆարաջ և Բուստան Քել-Աբ թաղամասերում:










































