Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նորընտիր ղեկավար Ահմադ Ջաբրան հաստատել է, որ սիրիական ընդդիմությունը չի մասնակցի Ժնևի համաժողովին, քանի դեռ չի ստացել ռազմական օգնություն: Այս մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ջաբրան հավելել է, որ մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայից սպասում է ժամանակակից սպառազինման մատակարարումների:
Սիրիական ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Սալիմ Իդրիսը ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է Ժնևում համաժողով անցկացնելու գաղափարը, սակայն ընդդիմությունը չի պատրաստվում մասնակցել դրան, քանի դեռ չի ստացել զենքի և զինամթերքի նոր խմբաքանակ:








































