«Գահերի խաղի» ստեղծողները քվեարկություն են անցկացնում թեմատիկ կայքում՝ նվիրված սերիալին։ Երկրպագուներին առաջարկում են իրենց ձայնը տալ Երկաթե գահին հավանող 4 թեկնածուներից մեկի օգտին։ Գահին հավակնում են Դեյեներիս Տարգարիենը, Ջոն Սնոուն, Սերսեյ Լանիստերը կամ Պետիր Բեյլիշը։
Քվեարկությունը կանցկացվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Ներկայում առաջատարը Ջոն Սնոուն է (50 տոկոս)։ Կայքի այցելուները կարող են ուսումնասիրել յուրաքանչյուր թեկնածուի կենսագրությունն ու նրանց նախընտրական կարգախոսները։
YouTube-ում հայտնվել է նաև քարոզչական հոլովակ, որը «Գահերի խաղի» երկրպագուներին կոչ է անում կատարել իրենց ընտրությունը։
Դա ինտերակտիվ խաղ է՝ սերիալի հաջորդ եթերաշրջանի մեկնարկից առաջ HBO հեռուստաալիքի գովազդային արշավի մաս։ Խաղի թեմատիկան հղում է անում ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին։










































