Alphabet կորպորացիան (որին պատկանում է Google-ը), Facebook-ը և Twitter-ը որոշել են ազդել համացանցային գովազդի տեխնոլոգիայի վրա, որպեսզի հակազդեն արմատական իսլամիստների և ուլտրաաջ խմբավորումների պրոպագանդային: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Սոցիալական ցանցերում «շարիաթ» կամ «մոջահեդ» բառերը տեղադրող օգտատերերին նորությունների ժապավենում ցուցադրվում է տեսանյութ, որտեղ քննադատվում է ջիհադիստական խմբավորումներին:
Համացանցային հսկաները փորձի շրջանակներում պատրաստվում են պարզել, թե ինչպիսի հաղորդագրությունը թույլ կտա պոտենցիալ ծայրահեղականներին տարհամոզելու արմատական հայացքներից:
Նման հակազդող միջոցների թողարկման որոշումը կատարվել է այն բանից հետո, երբ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ սոցցանցերում տարածված ծայրահեղական նյութերը իրենց դերն են խաղացել Նիսի և Օռլանդոյի ահաբեկչություններում:










































