Saturday, 04 07 2026
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին

Ողջույնի ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:

Ուղերձում ասված էր.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուրախությամբ ողջունում եմ բոլորիդ` այս խորհրդաժողովը դիտարկելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ: Խորհրդանշական է, որ Համահայկական կրթական 7-րդ համաժողովը տեղի է ունենում մեր միասնական հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմին:

Արտերկրի յուրաքանչյուր հայկական կրթօջախում ի պահ են հանձնված հայ լեզուն, հայ միտքն ու հայ խոսքը` գրավոր ու բանավոր վիճակով, ի պահ են հանձնված վստահությամբ ու հավատով: Դրանցում հոգին ու հոգևորը ոչ միայն երբևիցե չեն կորսվում, այլև հարստանում ու ծավալվում են: Սփյուռքի հայկական դպրոցում յուրաքանչյուր աշակերտ գտնում է մի կտոր Հայաստանից ու հայի ներաշխարհից:

Սիրելի հայրենակիցներ, հայեցի դաստիարակությունը պետք է լինի ոչ թե սոսկ խոսք, այլ` երևույթ, որից ծնվում են հայրենասիրությունն ու մարդասիրությունը, ազգասիրությունն ու խիզախությունը: Նաև այդ դաստիարակությունն էր, որ ինքնազոհաբերման էր մղում ապրիլյան վերջին պատերազմական իրադարձությությունների հերոսներին, որոնց զգալի մասը մեկ-երկու տարի առաջ էր հրաժեշտ տվել դպրոցին: Նաև այդ դաստիարակության շնորհիվ էր, որ արցախյան ազատամարտին մասնակցեցին սփյուռքից արյան կանչով Արցախին օգնության հասած մեր բազմաթիվ հայրենակիցներ: Սա դաստիարակության` կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչի ամենատեսանելի արդյունքներից մեկն է:

Սփյուռքում դաստիարակություն ասվածը անվերապահորեն շաղկապված է ազգապահպանության հետ, որովհետև միայն հայրենասիրությամբ ու ազգասիրության ոգով, սեփական ժողովրդի պատմության լավագույն դրվագներով դաստիարակված հայորդին ու հայուհին են, որ վստահորեն կարող են իրենց վրա վերցնել ոչ միայն հայ մնալու, այլև հայապահպանության մեջ իրենց ավանդը ներդնելու պատասխանատվությունը: Այս առումով սփյուռքի դպրոցներն ու ուսուցիչներն ունեն այնպիսի մի առաքելություն, որն իր մեջ փառք ու պատիվ բովանդակելուց բացի նաև պարտք ու պատասխանատվություն է թե՛ ազգի, թե՛ նրա անցյալի ու ապագայի պատմության առաջ:

Սիրելի հայրենակիցներ, մեր փոխարեն ոչ ոք մեզ չի հարգելու և սիրելու, ոչ ոք մեր արժեքները մեզ չի մատուցելու, ոչ ոք մեր լեզուն մեզ ավելի հարազատ չի դարձնելու, քան մենք ինքներս: Դուք և ի դեմս ձեզ` սփյուռքի մեր կրթօջախները, դրանց կոլեկտիվները, սաները, թե՛ նյութապես, թե՛ հոգեպես սատարողներն ու աջակցողներն ազգ ու հայրենիք, լեզու և ոգի կրողներն եք: Դուք դա անում եք արժանապատվորեն` գիտակցելով այդ ամենը պահպանելու և յուրաքանչյուր հաջորդ սերնդին փոխանցելու կենսական անհրաժեշտությունը: Առանց կրթության, առանց կրթված ազգ լինելու մենք լավագույն դեպքում կարող ենք հավակնել պատմության մեջ խորհրդանշական կամ լուսանցքային դերի ու աննշան հետքի, այն էլ միգուցե ոչ մեր անվամբ: Այդ դեպքում պատմությունը չի ների ոչ մեկին:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր այն հոգևոր ու աշխարհիկ այրերին, բոլոր այն ուսուցիչներին ու բարերարներին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ պահպանվում և միշտ վառ է մնում հայ լեզուն ու լույսն աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների մեջ, հայ համայնքներում: Հայրենիքի ու սփյուռքի, նրանց կապի ամրությունը և հարատևությունը, հայ մնալու երաշխիքը մեծապես պայմանավորված են նաև դպրոցի, ուսուցչի և աշակերտի գոյությամբ ու ներկայությամբ: Մենք բոլորս` հայրենիքում թե սփյուռքում, պետություն թե մասնավոր հատված, անհատ թե մարդկանց խումբ, պարտավոր ենք միասին ամեն ինչ անել` նրանց աջակցելու և սատարելու համար: Այս խորհրդաժողովը, որի` արդեն յոթերորդ անգամ անցկացվելը նրա արդյունավետ շարունակականության վկայությունն է, այդպիսի քայլերից մեկն է: Համոզված եմ, որ խորհրդաժողովի հագեցած օրակարգի շուրջ քննարկումներում բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ` մաղթում եմ արդյունավետ աշխատանք` ի շահ հայ դպրոցի, հայ լեզվի ու հայ ինքնության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում