Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT) կանցկացվեն մի շարք բարեփոխումներ:
Նրա խոսքով՝ բարեփոխումներն ուղղված կլինեն թուրքական հետախուզության կատարելագործմանը. «Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ մոդել է օգտագործվելու երկրի հետախուզության համար»: Թուրքիայի վարչապետը չի հրապարակել նաև MIT-ում բարեփոխումներ անցկացնելու ժամկետները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի օրը չի կարողացել հեռախոսազրույց ունենալ MIT-ի ղեկավարի հետ:










































