Թուրք լուսանկարիչ Դիհան Ունալան ստեղծել է սուպերհերոսների ավտոմեքենաներին նվիրված ֆոտոնախագիծ:
Նա անձամբ է հավաքել բոլոր ավտոմեքենաների փոքրիկ մոդելները: Նրա հավաքածուում տեղ են գտել լեգենդար DeLorean ավտոմեքենան՝ «Հետդարձ դեպի ապագա» ֆիլմից, Ecto-1-ը՝ «Ուրվականների որսորդներից», և Բեթմենի ավտոմեքենաների տարբեր տարիների երեք տարբերակները:









































