Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այն երկրները, որոնց հուզում է ռազմական հեղաշրջման կազմակերպիչների ճակատագիրը և ոչ թե թուրքական ժողովրդավարությունը, չեն կարող լինել Անկարայի բարեկամները:
«Մի շարք անձինք մեզ խորհուրդներ են տալիս։ Նրանք ասում են, թե ինչ են վերապրում։ Մտահոգվե՛ք ձեր գործերի մասին։ Նայե՛ք ձեր իսկ արարքներին»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելին՝ կապված հեղաշրջման փորձից հետո թուրք զինվորականների կալանավորման վերաբերյալ նրա արած հայտարարության հետ։








































