Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որի համար եվրոպական մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքը, նպաստել են Լատինական Ամերիկայի երկրների միավորմանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, որտեղ նա ժամանել էր մասնակցելու Հարավամերիկյան ժողովուրդների միության գագաթնաժողովին, Մադուրոն համերաշխություն և աջակցություն է հայտնել Էվո Մորալեսին: Նա ասել է, որ ով դեմ դուրս գա Բոլիվիային, «գործ կունենա Վենեսուելայի հետ», հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ Մոսկվայից թռչող Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վիեննայում այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Պորտուգալիան թույլ չեն տվել, որ օդանավն իրենց օդային տարածքով թռչի: