Փարիզը կոչ է անում եգիպտական իշխանություններին պատշաճ հարգանքով վերաբերվել իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմադ Մուրսիին՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Լալիոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք սպասում ենք, որ Եգիպտոսի իշխանությունները Մուրսիին կվերաբերվեն հարգանքով»,- ասել է Լալիոն այսօր կայացած բրիֆինգի ժամանակ:
Նրա խոսքով՝ Փարիզը ի գիտություն է ընդունել Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները և հաղորդագրություններն այն մասին, թե երկրում անցումային շրջանից հետո պետության ղեկավարի նոր ընտրություններ կանցկացվեն: Լալիոն ուշադրություն է դարձրել քաղաքական պլյուրալիզմի, կամարտահայտման ազատության ու երկրի քաղաքացիների հիմնական իրավունքների ու ազատությունների աջակցման անհրաժեշտության վրա:







































