Facebook Messenger հավելվածի ամսական լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերը՝ ասվում է սոցցանցի հաղորդագրությունում։
Messenger բջջային հավելվածը կրկնօրինակում է հաղորդագրությունների փոխանակությունը սոցցանցի ներսում։
Վերջերս սոցցանցը բջջային օգտատերերին զրկել է ընկերներին Facebook-ով ուղիղ՝ առանց հավելվածի կիրառման հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից։
Facebook-ը վաղուց ծրագրում է ընդլայնել իր արտադրական շարքը՝ բջջային հավելվածնրի օգնությամբ։ Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Messenger-ի օգտատերերի մեծ բազան կարող է օգնել դրանում։
Սոցցանցն ունի մոտ 1.6 մլրդ օգտատեր։ Ընկերության տնօրինության տակ է նաև WhatsApp մեսենջերը, որից օգտվում է մոտ 1 մլրդ մարդ, և Instagram ծառայությունը, որի օգտատերերի թիվը գերազանցում է 500 միլիոնը։










































